Արկածասեր Քառյակը

0

Posted by luseavetisyan | Posted in Մայրենի | Posted on November 14, 2024

Երբ Շաքեն ու Արամը արթնացրեցին Անիին ու Դավիթին, նրանք միասին գնացին այդ այգի։ Շաքեն ձեռք էր տալիս ծառերին, որ հասկանա, որ ծառն է խնձորենի։ Արամը ասաց Շաքեին․
— Շաքե, շատ վատ արկածներ ես հորինել։
— Դե եթե ինքդ գիտես՝ հորինիր։
Շաքեն ջղայնացած վազեց դեպի հյուրանոց, Անին, Արամը և Դավիթը վազեցին նրա հետևից։ Նրանք քնեցին հյուրանոցում։ Երբ Դավիթը արթնացավ, արագ մոտեցավ պատուհանին և տեսավ, որ աշտարակը չկա։ Մայրիկը և հայրիկը կանչեցին նրանց, որ արագ նախաճաշեն ու գնան զբոսնելու։ Երբ բոլորը նախաճաշեցին, գնացին զբոսնելու։ Հայրիկը և մայրիկը նստեցին խոտերի վրա, իսկ Անին, Շաքեն, Դավիթը ու Արամը բռնոցի էին խաաղում։ Հանկարծ Արամը նկատեց մի տախտակ, որի վրա ծռմռտիկ տառերով ինչ-որ բան էր գրված։ Շաքեն կարդաց․
— Եթե ցանկանում ես ունենալ այն, ինչ ուզում ես, ապա փայտիկով երեք անգամ հարվածիր այս տախտակին։ Երեխաները գտան մի փայտիկ և հերթով սկսեցին իրենց երազանքները ասել։ Բայց ոչ մի բան չէր կատարվում։ Մեկ էլ հանկարծ երեխաների կողքը հայտնվեց գունավոր քամի և մառախուղ, ու նրանք հայտնվեցին մի աշտարակում։ Երբ ներս մտան, այնտեղ տեսան տարբեր դռներ։ Նրանք բացեցին առաջին դուռը և տեսան տարբեր դարակներ, որոնց մեջ կային տարբեր սրվակներ։ Հետո բացեցին մյուս դուռը ու մտան ներս։ Այնտեղ տեսան տարբեր ցախավելներ։ Այդպես մտնելով մի սենյակից մյուսը՝ նրանք հասան աշտարակի վերևի հարկը։

Write a comment

Skip to toolbar